Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթուցիկ սարք է գործի դրվել զինվորականներ տեղափոխող ավտոբուսում. այդ մասին երեքշաբթի՝ փետրվարի 15-ին, հայտնել է SANA պետական լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Դուվվար Ջամարիկ շրջանի մոտ։
«Այսօր առավոտյան ժամը 7:25-ի սահմաններում Դամասկոս քաղաքում՝ մաքսային խաչմերուկի մոտ, պայթել է զինվորական ավտոբուսում ավելի վաղ տեղադրված պայթուցիկ սարքը, ինչի հետևանքով զոհվել է մեկ զինծառայող, վիրավորվել՝ 11-ը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Առայժմ ոչ ոք չի ստանձնել այս հարձակման պատասխանատվությունը։