Ավտովթար Տավուշի մարզում. Nissan Tiida-ն հայտնվել է Աղստև գետում. կան վիրավորներ
Դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 21:15-ի սահմաններում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվ են գործել նաև «Դիլիջան» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը առաջին բուժօգննությունն են ցուցաբերել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հրշեջ-փրկարարաները մտել են գետը և հոսաքանզրկել ավտոմեքենան, սակայն այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Աղասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սարգսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհի այդ հատվածում բացակայում են պաշտպանիչ բենտոնե արգելապատնեշները և եթե դրանք լինեին, ապա հնարավոր է, որ մեքենան բախվեր դրանց ու չհայտնվեին գետում:
























Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги