Երգիչ Արամեն և կինը՝ Աննա Թովմասյանը, այսօր՝ օգոստոսի 30-ին, մկրտել են իրենց որդուն՝ Մարատին։ Ծնողները որպես երկրորդ անուն փոքրիկի համար ընտրել են Միքայելը:
Tert.am Life–ի հետ զրույցում Աննան ասել է, որ քավորի ընտրության հարցում կանգ են առել իրենց ընտանիքի մտերիմ ընկերների վրա։ Ընտանիքը հայտնի չէ, բայց նրանց հետ բարեկամությունը տարիների վաղեմություն ունի։ Նրանք եղել են նաև զույգի դստեր՝ Աննա Մարիայի կնքահայրն ու կնքամայրը։
«Մենք էլ իրենց բալիկների քավորն ենք»,– նկատել է Աննան։
Մայրիկը մանրակրկիտ է մոտեցել օրվա տորթի ընտրությանը, որը հրեշտակի տեսքով է։ Նշենք, որ Մարատը 1 տարեկան 8 ամսական է։ Զույգն իր առաջնեկին՝ Աննա Մարիային, ևս փոքր տարիքում մկրտեց։ Աննա Մարիայի մկրտությունն իր 1–ամյակի օրն էր։
Երկրորդ բալիկի՝ Մարատի Մկրտությունը կայացավ զույգի համատեղ կյանքի 8–րդ տարեդարձին։ 2013–ին այս օրը պետք է կայանար Արամեի և Աննայի հարսանիքը, սակայն Արամեի հայրիկի անժամանակ մահվան պատճառով այն հետաձգվեց։ Զույգն ամուսնացավ առանց հարսանիքի, իսկ պսակադրության արարողությունը կայացավ մի քանի տարի անց։























Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
В европейской стране разгорелся скандал из-за украинских дронов
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
Немецкий политик назвала последствие отказа ФРГ от сотрудничества с Россией
Почему не работает Telegram сегодня, 13 июня: замедление, заблокируют ли
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»