Արարատ Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող գերիների թիվը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնում է, որ Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:
«Ադրբեջանում դեռևս ապօրինաբար պահվում են հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք: Եվ Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձևաչափերով բարձրաձայնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի հարցը: Ադրբեջանը դեռևս պահում է 38 անձի՝ ռազմագերի, պատանդ և այլ կարգավիճակով պահվող անձինք: 38-ից 3-ը քաղաքացիական անձինք են: Ուշագրավ է, որ 38-ից 2-ը գերեվարվել են նախքան նոյեմբերի 16-ը տեղի ունեցած էսկալացիան»,-ասաց Միրզոյանը:
Խնդիրը 2021-ի ապրիլի 19-ին ներառվել է ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի օրակարգում, շարունակում է ուժի մեջ մնալ նաև Ադրբեջանում ՄԻԵԴ միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշումը:
2021-ի մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանը 607 անդամների ձայնով ընդունել է հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի կոչ անող բանաձև:
Միրզոյանը հիշեցրեց ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշումները: Դատարանը հրատապ միջոցների կիրառմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին կանխել ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասսայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության դեմ:
Նախարարը շեշտեց, որ Ադրբեջանի մշակույթի նախարարի բարձրացրած մոտեցումներն այն մասին, որ պետք է ստեղծել հանձնաժողով, որը պետք է զբաղվի «աղվանական մշակութային կոթողների վերականգնմամբ» հրատապ է դարձնում հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ առաքելության գործուղումը ԼՂ: Եվ հայկական կողմն այս ուղղությամբ այժմ բանակցություններ է վարում:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ