Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Արդյոք Արցախի գազի դիմաց Խրամո՞րթն են պատրաստվում տալ. ինչու են կանայք և երեխաները լքել գյուղը

Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Խրամորթ գյուղի տղամարդիկ՝ Պաշտպանության բանակի և ռուս խաղաղապահների հետ, մարտական պատրաստվածության են բերվել, դիրքավորվել գյուղի տարածքում՝ պատրաստ դիմակայելու ադրբեջանցիների հնարավոր սադրանքներին։ 

Վերոնշյալ տեկեկությունը ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, որը երեկ՝ մարտի 16-ին, խմբակցության անդամների հետ եղել էր գյուղում, ասաց՝ նման բան չկա, սակայն այնպես չէ՝ գյուղում ամեն ինչ լավ է:

Նա նշեց՝ մամուլում շատ հակասական տեղեկություններ կային այն մասին, թե գյուղի բնակիչներին տեղահանել են, թե ռուս խաղաղապահները դուրս են եկել Խրամորթից, այդ ամենը տեղում պարզելու համար են Արցախի պատգամավորները որոշել գնալ Խրամորթ:

«Գյուղի տղամարդիկ մարտական պատրաստվածության չեն բերվել, չի կարող բնակիչը մարտական պատրաստվածություն ունենալ, այնտեղ են ռուս խաղաղապահներն ու մեր զինվորականները: Որևէ գործողությունների նախապատրաստում չկա, պարզապես, բոլորն այնտեղ են, որպեսզի պահպանեն գյուղի անվտանգությունը: Այն հատվածը, որտեղ ի սկզբանե տեղակայված են եղել ադրբեջանցի զինծառայողները, շատ մոտ է գյուղին և, հատկապես, մարտի 8-ից սկսած, երբ ադրբեջանական կողմի պահվածքն ավելի ագրեսիվ դարձավ, գյուղի տղամարդիկ որոշեցին իրենց կանանց և երեխաներին գյուղից դուրս հանել՝ տեղափոխելով Արցախի այլ բնակավայրեր՝ ընկերների, բարեկամների մոտ, մինչև որ իրավիճակը կհանդարտվի»,- նշեց պատգամավորը՝ հաստատելով, որ գյուղում մնացել են միայն տղամարդիկ:

Նա նշեց, որ ռուս խաղաղապահներն էլ էին գյուղում և ամենևին էլ չէին լքել այն, այլ՝ ընդհակառակը. «Տեսանք, որ ռուս խաղաղապահները շատ լավ, ամբողջությամբ իրենց գործառույթները իրականացնում են՝ շատ գրագետ, առանց որևէ կոշտ միջոցների»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ երեկվանից այնտեղ են գտնվում նաև «Հայաստան» խմբակցության 4 պատգամավորները՝ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Ելենա Կիրակոսյանը և Քրիստինե Վարդանյանը: 

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև մամուլում տարածվող այն լուրերին, թե ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի միջև ներքին համաձայնություն կա՝ Խրամորթը տալ Արցախի գազի դիմաց. «Մամուլում շատ եմ հանդիպում այնպիսի գրառումների, որտեղ ասվում է՝ Արցախի գազի դիմաց Խրամորթն են պատրաստվում տալ, նախ նման առաջարկ կամ քննարկում չկա, երկրորդ, ենթադրենք՝ ամենավատ երազում լիներ նման քննարկում, հավատացե՛ք, Արցախում բոլորը միահամուռ կասեին՝ մենք պատրաստ ենք առանց գազ ապրել և թույլ չէին տա հաստատ՝ նման բան լիներ»,- վստահ ասաց նա:

Վերջինս համոզված է, եթե լիներ բանակցային գործընթաց, ապա ոչ 44-օրյա պատերազմը կլիներ, ոչ էլ այն լարված հոգեվիճակը, որ ունեն սահմանամերձ գյուղերի բնակիչները. «Պիտի լինի այն, ինչը չկար նաև պատերազմի ժամանակ՝ բանակցային գործընթաց: Թե այս իրավիճակը որքան կշարունակվի, չենք կարող ասել, ինչպես որ պատերազմի ավարտի օրը հստակ չգիտեինք, միայն մեկ բան է պարզ, որ զենքերը չեն լռում այնքան ժամանակ, քանի դեռ լռում է դիվանագիտությունը: Սա հերթական անգամ փաստում է, որ ՀՀ իշխանությունների համար փակ է Արցախի հարցը և այդ ամենի հետևանքով է, որ այսօր Արցախը փակուղու մեջ է հայտնվել: Այն սեփական ուժերով և ռուս խաղաղապահների օգնությամբ է կարողանում գոյատևել, որովհետև այն ձայնը, որ մինչ այս իշխանությունները Արցախն ուներ,  և այդ ձայնը ՀՀ իշխանություններն էին, ապա հիմա մենք ձայնից զրկված ենք, անգամ, ընդհակառակը՝ ավելի վատ «նոտաներ» են գալիս ՀՀ իշխանություններից»,- նշեց պատգամավորը: 

Մետաքսե Հակոբյանի միակ հույսն այն է, որ այս ամենից հետո գոնե Արցախում իշխանությունները «խելքի կգան». «Կարծում եմ, որ մեր իշխանությունները, բացի  ՀՀ իշխանությունների հետ ձևական ձեռքսեղմումից, նաև ինչ-որ պահանջներ կկարողանան ներկայացնել, քանի որ Արցախի հարցը անձի հարց չէ, այլ՝ ամբողջ ժողովրդի: Նույնիսկ այս իրավիճակում արցախցու ոգին տեղում է, նրանք ասում են, որ, ապրելով գյուղում, պետք է ցույց տան՝ չեն կոտրվելու և չեն տրվելու ադրբեջանցիների սադրանքներին»,- եզրափակեց նա:

Զվարթ Պետրոսյան