Արծվիկ Մինասյանը ևս վնասվածք է ստացել ԱԺ-ում ծեծկռտուքի հետևանքով. տեսանյութ
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել, որն իրենից ակնհայտորեն ենթադրում է քրեորեն հետապնդելի արարք, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության մասին։ Ճիշտ կլինի նաև, որ պարոն Մինասյանը դատաբժշկական փորձաքննության ենթարկվի, և այն մարդիկ, որոնք հարվածներ են հասցրել Արծվիկ Մինասյանին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Դա ուղղակի հրմշտոց չէր, այլ՝ խուլիգանական վարքագիծ, ինչի դրսևորողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ», - ասաց Վարդևանյանը։
Պատգամավորի խոսքով՝ այս միջադեպը Հայաստանի խորհրդարանական համակարգի պատմության խայտառակ էջերից մեկն է։
«Սա դառնալու է բավականին էական քրեական գործ։ Իսկ Աննա Մկրտչյանի նկատմամբ դրսևորած վարքագիծը մարդկայնորեն գարշանք էր առաջացնում, որ տղամարդը կարող է նման վարքագիծ դրսևորել երիտասարդ աղջկա հանդեպ», - ասաց Վարդևանյանը։
Հարցին, թե միջադեպի ընթացքում իրեն ինչպես դրսեւորեց Նիկոլ Փաշինյանը, Վարդևանյանը պատասխանեց․ «Որքանով որ ես տեսա, անհապաղ հեռացավ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։




















На Украине заговорили о снижении мобилизационного возраста
«Всех отправили куда только можно»: Сидоренко о Бублике и Медведеве
Цветет красивее магнолии: кустарник для дачи с чудным цветением и съедобными плодами
Посол РФ заявил о стратегической угрозе из-за усиления «ядерного зонтика» Европы
Силы ПВО уничтожили 347 украинских БПЛА в небе над территорией России за ночь
Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут с...
В Госдуме озвучили, когда россиянам можно не платить за капремонт
Четыре украинских БПЛА попытались атаковать Москву
Захарова заявила о неприятии навязывания гражданства США детям сотрудников из РФ
Эстафета по Садовому кольцу пройдет в Москве в 90-й раз