Արտակարգ դեպք Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում
Հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի դիմաց պայթյունի ձայն է լսվել և կան տուժածներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Արագածի բաժնի պետ Արմեն Հարությունյանը:
Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ 17:45-ի սահմաններում նշված փողոցի թիվ 10 տան դիմաց 30-ամյա Հրանտ Ֆերոյանը իր տան բակում իր կողմից կայանված, Գեղաձոր համայնքին պատկանող «ԿԱՏ» մակնիշի 2087 ԼԼ տրակտորը երբ փորձել է տեղաշարժել, անվադողը պայթել է, ինչի հետևանքով առաջացած «վալնան» (օդի ալիքը) վնասել է բակում կայանված ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան, երկաթե ճաղավանդակներրը, տան պատուհանները, հյուրասենյակի, ննջասենյակի դռներն ու պատուհանները, լոգարանի առաստաղը և այլ իրեր:
Ալիքն այնքան ուժգին է եղել, որ վնասել է նաև հարևան բակում կայանված 2 տրանսպորտային միջոց ու հարևանի տան ապակիները:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты