Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հերթական ահազանգն է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քիչ առաջ «Red Wings» ավիաընկերության կողմից Մոսկվա-Երևան իրականացված թռիչքը սպասարկող ինքնաթիռում, որն արդեն վայրէջք է կատարել, պայթուցիկ սարք է տեղադրված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն արդեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից, սակրավորներից: Տեղում են նաև «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները, ինչպես նաև ոստիկանության կինոլոգները: ԱԻՆ-ի սակրավորները պատրաստվում են տարածքը զննել, իսկ ուղևորները անվտանգ դուրս են եկել, ուղեբեռները ստացել են, ինքնաթիռն էլ տեղափոխվել է անվտանգ տարածք, որպեսզի զննվի: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները, ովքեր սահմանազատել են տարածքը՝ մինչև համապատասխան գերատեսչությունների ծառայողները կատարեն իրենց աշխատանքը: Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Роберту Кочаряну запретили выезд из Армении
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины