Արտակ Ղազարյանն ազատվել է ՔԿԾ գլխավոր քարտուղարի պաշտոնից ու նշանակվել այլ պաշտոնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Սուրենի Ղազարյանին ազատել քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։
Նշենք, որ Ղազարյանը այս պաշտոնում նշանակվել էր 2021-ի մայիսի 8-ին։
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ նա նշանակվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար։