Главная Лента Видео Поделиться
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек В ФРГ назвали молчание Зеленского после обвинения Ермака в коррупции опасным Трамп сообщил о превосходных переговорах с Си Цзиньпином
Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»В ФРГ назвали молчание Зеленского после обвинения Ермака в коррупции опаснымВластям содержание не нужно: «Паст»Трамп сообщил о превосходных переговорах с Си ЦзиньпиномВ офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе
Политика

Արցախը Ադրբեջանի տարածք չէ. Դավիթ Բաբայանը կոչ է անում Բաքվին չխեղաթյուրել իրականությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի կարգավիճակի վերաբերալ ադրբեջանական կողմի մոտեցումներին՝ շեշտելով, որ Արցախն Ադրբեջանի տարածքը չէ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը Բաքվին կոչ արեց չխեղաթյուրել իրականությունը։ «Իհարկե, սա Ադրբեջանի տարածք չէ: Դա իրենց նպատակն է՝ Արցախը դարձնել Ադրբեջանի տարածք, բայց դա չի նշանակում, որ դա հաջողվելու է», - ասաց Դավիթ Բաբայանը

Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը, թե Հայաստանը զինված ուժեր է տեղափոխում Լեռնային Ղարաբաղի տարածք, Արցախի արտգործնախարարն ասաց, որ «Հայաստանի կողմից զորքի որևէ տեղաշարժ կամ տեղաբաշխում չկա»:

 

Դավիթ Բաբայանի խոսքով՝ ինչպես ռազմական միջոցների գործադրումը ադրբեջանական զինուժի կողմից, այնպես էլ Բաքվի նմանատիպ հայտարարությունները ուղղված են միևնույն նպատակին՝ հոգեբանական ճնշում գործադրել՝ փորձելով վախեցնել արցախցիներին: Բացի այդ, նաև փորձում են խարխլել հայ-ռուսական հարաբերությունները և հող նախապատրաստել Հայաստանի հետ Արցախի կապը կտրելու:

«Վաղն էլ ասելու են՝ «պետք է ստուգենք, տեսնենք՝ ով է գալիս Հայաստանից», և այլն, և այլն: Իրենք այդպես են ծրագրել՝ խեղդել Արցախը սոցիալ-տնտեսական առումով, թույլ չտալ, որ ներդրումներ լինեն», - բացատրեց Արցախի արտգործնախարարը՝ հավելելով, որ, ամեն դեպքում, հարկավոր է շատ լուրջ վերաբերվել նմանատիպ հայտարարություններին և համապատասխան քայլեր ձեռնարկել դրա դեմ:

Բարձր գնահատելով ռուսական խաղաղապահ զորամիավորման դերը՝ Դավիթ Բաբայանը ընդգծեց, որ երբ ասում ենք «հայկական զորքեր» կամ «հայկական կազմավորումներ»՝ պետք է հիշել, որ դրանց մեջ է մտնում նաև Արցախի Պաշտպանության բանակը, որը կա և հանդիսանում է Արցախի բնակչության անվտանգության երաշխիքը:

«Մենք միշտ էլ կունենանք մեր բանակը, մեր զինված ուժերը, որովհետև սա էլ է մեր բնակչության անվտանգության երաշխիքը: Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանն, իհարկե, մնում է Արցախի անվտանգության երաշխավորներից մեկը: Եվ ընդհանրապես, եթե ուզում ենք, որ ե՛ւ Հայաստանի ապագան լինի կանխատեսելի ու անվտանգ, ե՛ւ Արցախի, ապա Արցախի տեղն ու դերը պետք է բարձր լինի Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Առանց դրա իսկապես շատ վատ է լինելու է: Եվ այն սադրիչները, այն թշնամիները, որոնք «ղարաբաղցի-հայաստանցի» են խաղում՝ սկսած իրենց կենցաղից, վերջացրած պաշտոնական հայտարարություններով, պետք է արդեն քրեական պատասխանատվության ենթարկվեն», - ասաց Դավիթ Բաբայանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ըստ ԱՊՊԱ գործակալության, օգոստոսի 11-ին հայտարարել էր, թե «վերջին օրերին Հայաստանը, խախտելով եռակողմ հայտարարությունը, զինված ուժեր է տեղափոխում Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը»: Ի պատասխան՝ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը հստակ սահմանում է՝ «...կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Հետևաբար, բացահայտ կեղծիք են Բաքվի այն պնդումները, թե իբր եռակողմ հայտարարությունը սահմանում է Լեռնային Ղարաբաղից հայկական զորամիավորումների դուրսբերում: