Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Արցախը խիստ վտանգված է, այնտեղ տեղի է ունենում «Кольцо 2» օպերացիան

Այո, Արցախը խիստ վտանգված է։ Կարող ենք համարել, որ այնտեղ տեղի է ունենում «Кольцо 2» օպերացիան»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Արթուր Այվազյանը (Մանախ)։

Վերջինիս դիտարկմամբ՝ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների առկայության պարագայում, ՀՀ և Արցախի իշխանությունների համառ լռության ֆոնին, հայ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացնող նմանօրինակ վարքագիծն այլ բան չէ, քան լավ պլանավորված ահաբեկչություն՝ Արցախում ապրող խաղաղ բնակչության նկատմամբ. «Անգամ երբ Արցախի երկնքում ԱԹՍ-ներ են վխտում, և մենք արդեն զոհեր ունենք, հանրապետության մասշտաբով գլխավոր կապիտուլյանտն իրեն զերծ է պահում գնահատականներ տալուց։ Սա հստակ մեսիջ ունի, այն է՝ Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ իշխանական ամենաբարձր մակարդակով կանաչ լույս է միացված։ Իշխանությունները լավագույնս տեղյակ են, թե ինչ է պլանավորված Արցախի հաշվով, ինչ է դեռ կատարվելու այնտեղ և այս ամենը տեղի է ունենում նրանց հանցավոր թողտվությամբ, այսինքն՝ գործում է կուլիսային պայմանավորվածության սցենարը»,- ասում է ազատամարտիկը։

Արթուր Այվազյանը հարց է տալիս՝ եթե այս իշխանություններն, իրոք, ազգադավ ու թրքամետ չեն, ինչո՞ւ, գոնե, ներքին կարգով մոբիլիզացիա չի հայտարարվում՝ կամավորական շարժումների, աշխարհազորի միջոցով, ինչո՞ւ տագնապով ոտքի չեն հանվում Երկրապահ կամավորականների ջոկատները. «Չեմ թաքցնում, մենք չափազանց բարդ իրավիճակում ենք հայտնվել և, եթե իշխանությունների նմանօրինակ վարքը նախապես համաձայնեցված չէ, ուրեմն, այս դեպքում, առնվազն, գոնե, պետք էր մոբիլիզացիա հայտարարվեր։ Տեսնում ենք՝ Խրամորթում մարդիկ, արդեն, ինքնապաշտպանության են անցնում։ Մենք փորձում ենք միանանք նրանց, տարբեր տեսակի հանդիպումներ ենք նախաձեռնում, նույնիսկ՝ իշխանական որոշ անձանց հետ, որպեսզի մի հայտարարի գանք և գնանք Արցախ՝ օգնելու արցախցի մեր հայրենակիցներին, բայց ոչինչ չի ստացվում։ Պարզվում է՝ պետական քաղաքականությունն է այդպիսին՝ Պաշտպանության նախարարությունից և Ազգային Անվտանգության Ծառայությունից մեզ պատասխանում են՝ նման խնդիր օրակարգում չկա»,- ասում է ազատամարտիկը։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ է սպասվում Արցախին, Արթուր Այվազյանը պատասխանում է՝ պատահաբար չի հիշատակում «Кольцо 2» օպերացիան. «Եթե իշխանությունները նման անտարբերությամբ շարժվեն առաջ, ապա Արցախի գյուղերը հատ առ հատ տարհանվելուն են, առանց մեր օգնության մնացած տեղի ինքնապաշտպանական ուժերին վնասազերծելու են, համառ դիմադրություն ցույց տվողները տեղում կամ կալանավորելու կամ ոչնչացնելու են»։