Արցախի ՊԲ հրամանատարը պարգևատրման հանդիսավոր արարողություն է իրականացրել
Փետրվարի 1-ին ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը պարգևատրման հանդիսավոր արարողություն է իրականացրել՝ նվիրված հայոց բանակի ստեղծման 30-ամյակին ու Հայրենյաց պաշտպանի օրվան:
Ողջույնի իր խոսքում դիմելով խրախուսվող անձնակազմին ու պարգևատրմանը նվիրված միջոցառման մասնակիցներին, ՊԲ հրամանատարը ներկայացրել է հայկական պետականության համար կարևորագույն նշանակություն ունեցող բանակի անցած ճանապարհը, արժևորել հայրենիքի պաշտպանի կոչումը նաև այսօր բարձր պահող զինվորականներին և փաստել, որ մեր անվտանգության ու վաղվա օրվա նկատմամբ ունեցած հավատի հիմքերը ամուր կարող են լինել միայն բոլորիս հետևողական ու նվիրված ծառայության շնորհիվ:
Բանակի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանը անդրադարձել է ՊԲ-ի ստեղծման պատմությանն ու մարտական անցյալին՝ ամբողջացնելով նաև այն առաքելության նշանակությունը, որը դրված է այսօր Արցախի պաշտպանական համակարգի առջև:
Այնուհետև հրապարակվել են ԱՀ նախագահի, պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հրամանները, որոնց համաձայն պարգևներ են հանձնվել Արցախի հանրապետության անվտանգության ապահովման գործում աչքի ընկած և այսօր էլ իրենց ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարող մի շարք զինծառայողների:
Պարգևատրման արարողությանը հաջորդել է գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանի շնորհավորանքի խոսքը, որից հետո ներկաների համար ցուցադրվել է «Երբ հողը դառնում է հայրենիք» վերտառությամբ հեռուստաֆիլմը:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги