Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Օկուպացված Արցախում՝ Կովսական քաղաքի մոտակայքում, ականի վրա պայթել է Ադրբեջանի ակազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը։
Միջադեպի հետեւանքով վիրավորվել է ANAMA-ի աշխատակից Վագիֆ Ալիզադ օղլուն՝ ծնված 1972 թվականին, հայտնում է ԱՊԱ-ն։
Նրա վիճակը գնահատվում է ծանր։