Արցախում վիճակը բարդանում է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախից լուրեր ենք ստանում, որ վիճակը բարդանում է, մի կողմից ռուս խաղաղապահներին դեռ չի հաջողվել թշնամուն վերադարձնել ելման դիրքեր, հակառակը` տարբեր ուղղություններով թշնամին դանդաղ առաջ է շարժվում եւ նոր դիրքեր զբաղեցնում: Մյուս կողմից` արցախցիների մոտ աճում է հուսահատությունը, նրանք հասկանում են, որ ՀՀ իշխանությունը լվացել է ձեռքերը, Արցախի տեղն անգամ մոռացել։ Այս անկումային տրամադրություններն ուժգնանում են Նիկոլ Փաշինյանի ամեն հերթական ելույթից հետո:
Կառավարության վերջին նիստում նրա խոսքից հետո Արցախում արտագաղթի տրամադրություններն աճել են, մարդիկ հասկացել են, որ Հայաստանն այլեւս իրենց անվտանգության երաշխավորը չէ, Հայաստանի վարչապետը պատրաստվում է տնօրինել իրենց ճակատագիրը` առանց իրենց կամքը հարցնելու:
Արցախի իշխանություններն էլ թեեւ շարունակում են հաճոյանալ Փաշինյանին, սակայն հասկանում են, որ Արցախի ու Հայաստանի շահերն օրեցօր միմյանցից հեռանում են: Գիտակցում են, որ իրենք միայնակ կանգնած են դժվարին մարտահրավերների առջեւ` ինչպես արտաքին ճակատում, այնպես էլ ներքին: Եվ որպեսզի Արցախը վերջնականապես չհայաթափվի, ստիպված են փոխել կառավարման եւ պետական միջոցները ծախսելու առաջնահերթությունները»:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии