Բնակչության տարհանում է սպասվում․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանո՞ւմ է նախատեսվում․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021թ․ ապրիլի 8-ի որոշմամբ Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը օգոստոսի 19-ին որոշում է ընդունել Տավուշի մարզի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը նոր խմբագրությամբ շարադրելու մասին:
Որոշման մեջ կետերով, նոր խմբագրությամբ շարադրված են Տավուծի սահմանամերձ գոտուց ըստ տարիքային խմբերի տարահանված բնակչության հաշվարկը,տարահանված բնակչության տեղաբաշխման հաշվարկը, տուժած բնակչությանը սննդամթերքով ապահովման հաշվարկը՝ ըստ տարիքային խմբերի, տուժած բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներով, հագուստով, ներքնազգեստով, կոշիկով ապահովման հաշվարկը, Տավուշի մարզի ընդունող բնակավայրերի եւ ընդունման հավաքակայանների ցուցակը, Տավուշի մարզի բնակավայրերի ժամանակավոր տեղաբաշխման եւ երկարատեւ բնակության կետերի ցուցակը եւ այլն։
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված այդ որոշման կետերին հավելվածներ են կցված, որոնք կայքում հրապարակված չեն։ Ադրբեջանի հետ սահման ունեցող մյուս մարզերի՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի,Արարատի մարզպետերը նման որոշումներ չեն ընդունել»։




















Экономист оценил последствия возможных изменений семейной ипотеки
В Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенка
Лукашенко и Си Цзиньпин провели встречу в Пекине
Астролог рассказала, что важно сделать во время полнолуния 30 июня
«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду
В Курской области пообещали приоритетную помощь вернувшимся из плена
Раскрыты детали о пропавших под Красноярском туристах
США и Иран достигли новой договоренности
Европа готовится к самой трудной за 15 лет зиме
Мужчина погиб из-за перевернувшейся лодки на юге Красноярского края