Բոլորի կողմից սիրելի Լյուբով Ուսպենսկայայի հետ դժբախություն է պատահել
67-ամյա Լյուբով Ուսպենսկայան սկսել է «հալչել» ընկերների աչքի առաջ։ Երգչուհին պատրաստ չէր ամուսնու բազմաթիվ հավակնություններին, ում նա տարիներ շարունակ ապահովում էր։
Երկրում մեծ շրջագայության նախօրեին հայտնի արտիստուհին լուրջ սթրեսի է բախվել։ Բանն այն է, որ «շանսոնի թագուհու» եւ նրա ամուսնու՝ Ալեքսանդր Պլակսինի միջեւ կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Երկար տարիներ նրա միակ դստեր՝ Տատյանայի հայրը գրեթե ապրել է իր աշխատասեր եւ շատ վաստակող կնոջ հաշվին։ Մեկ տարի առաջ Պլակսինը մեկնել էր ԱՄՆ, որտեղ շուտով նրա մոտ էր հայտնվել նաեւ ժառանգորդը։ Խնամակալության եւ վերահսկողության փոխարեն, որի կարիքն ակնհայտորեն ուներ կախվածությունից տառապող երիտասարդ աղջիկը, երգչուհու ամուսինը ապրում էր իր կյանքով, ընդ որում՝ շռայլորեն:
Հասկանալով, որ իրեն այլեւս ոչինչ չի կապում երբեմնի սիրելի տղամարդու հետ, Լյուբով Զալմանովնան ամուսնալուծվել է։ Բայց շուտով աստղը հարված է ստացել․ նա պետք է իր ունեցվածքի ուղիղ կեսը տա տարիներ շարունակ չաշխատող Պլակսինին։ Զարմանալի չէ, որ արտիստուհին ցնցված էր նախկին ամուսնու ախորժակով, ով կարծում էր, որ Ուսպենսկայայի շքեղ ամառանոցը եւ վաստակած գումարն իրավունք ունի կիսել։
«Լյուբայի վիճակը վատ է։ Նա, կարելի է ասել, աչքի առաջ հալչում է։ Նրա համար Ալեքսանդրի արարքը թիկունքից հարված էր: Չէ որ վերջին տարիներին նա փաստացի չի աշխատել, ապրել է ամբողջությամբ իր հաշվին։ Դստեր հետ աղմկահարույց պատմությունից հետո Ալեքսանդրը մեկնել է ԱՄՆ։ Եվ հիմա նրան այդպիսի հարված հասցրեց։
Նա հասկանում է, որ Ուսպենսկայայի տարիքում կարող է տեղի ունենալ ամեն ինչ՝ ինսուլտի, ինֆարկտի մեծ ռիսկեր։ Դստեր պատճառով Լյուբայի նյարդային համակարգը խախտված է, ճնշումը բարձրանում է: Իսկ հիմա էլ լրացուցիչ սթրեսը», - «Собеседник»- ի հետ զրույցի ժամանակ ասել է երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը։




















Каждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме
Умерла народная артистка России Екатерина Жемчужная
Наступление ВС России на Харьков 4 июля: Лосевка пала, войска окружены
«Новое унижение»: на Кипре оценили перспективы встречи Зеленского и Трампа
Подозреваемый в убийстве девочки из Ленобласти связан с криминалом
ПВО в Ленобласти сбила 36 беспилотников ВСУ
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»
ВС РФ взяли под контроль населенный пункт Петро-Ивановка в Харьковской области
Сильная магнитная буря уровня G3 началась на Земле