Բոսնիա և Հերցեգովինայում երկրաշարժ է գրանցվել. կա 1 զոհ
Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի մոտակայքում ապրիլի 22-ի գիշերն ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են առնվազն 30 հետցնցումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Republika Srpska-ն:
Ամենահզոր ցնցման ուժը գնահատվել է Ռիխտերի սանդղակով 4,4 բալ։
Մահացել է մեկ մարդ։ Որոշ շրջաններ հաղորդվում են նյութական լուրջ վնասների մասին։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում՝ Խորվաթիայում և Սլովենիայում։