Գազի արժեքը նոր ռեկորդներ է սահմանում ԵՄ-ում, արդեն անցել է 2600 դոլարը
Գազի գինը Եվրոպայում հասել է նոր ու պատմական բացարձակ ռեկորդի՝ բորսայում այն հասել է 1000 խորանարդի դիմաց 2600 դոլարի։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Լոնդոնի ICE բորսայում տեղի ունեցած գործարքներին։
Նմանատիպ իրավիճակ ստեղծվել է այն բանից հետո, երբ մի շարք եվրոպական երկրներ հայտնել են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով ռուսական գազից հրաժարվելու մտադրության մասին։