Գեղարքունիքում բախվել են Երևան-Ճամբարակ երթուղին սպասարկող «Գազել»-ն ու Mercedes-ը, կա 7 վիրավոր
Հունվարի 10-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 72.5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 63-ամյա Թորոս Ք-ի վարած «Գազել» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 33-ամյա Վաղինակ Պ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազել»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Մարատ Խ-ն, 10-ամյա Ռուբեն Խ-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 20-ամյա Հայկուշ Խ-ն, 37-ամյա Արման Ս-ն, Mercedes-ի վարորդ Վաղինակ Պ-ն և նրա ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ, 26-ամյա Նվեր Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, իսկ «Գազել»-ի մեկ այլ ուղևոր՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Արգիշտի Ջ-ն տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Սաղաթելյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորների մեջ կան տարբեր ընտանիքների անդամներ, իսկ «Գազել»-ը սպասարկում է թիվ 327 երթուղին՝ Երևան-Ճամբարակ-Զորավանք հատվածը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, և միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող ճանշինականները սկսել ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքները։ Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
























Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги