Գյուղը շրջափակված է․ երեք կողմից ադրբեջանցիներ են
Խոզնավար գյուղի հարակից բարձունքներում, որոնք այժմ ադրբեջանցիների վերահսոկղության տակ են, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, տենխիկա են աշխատեցնում։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Խոզնավարի նախկին համայնքապետ Վարո Գրիգորյանը։
«Անմիջապես գյուղից տեսանելի չէ, թե կոնկրետ ինչ են անում, բայց հստակ նկատելի է, որ շարժ կա՝ դեռ անցած ամառվանից սկսած։ Իրենք մեզ չեն կարող մոտենալ, որովհետև բարձունքի վրա են գտնվում, բայց տևական ժամանակ է ամրացնում են իրենց խրամատները»։
Խոսելով սահմանազատման և սահմանագծման մասին, Գրիգորյանն ասաց․
«Ասում են՝ պետք է հայելային հետ քաշվեն, այսինքն, եթե մերոնք հետ քաշվեն, նույնն էլ իրենք պետք է անեն, բայց արդյո՞ք իրենք հետ կգնան, եթե գնալու լինեին, մինչև հիմա գնացած կլինեին»։
Գրիգորյանը ասաց, որ ադրբեջանցիներին անցած տարածքները արոտվայարեր են եղել, որոնց կորուստը մեծ վնաս է հասցրել գյուղացիներին։
«Իրենց անցած տարածքներում և՛ արոտավայրեր կան, և՛ մշակման ենթական հողեր, և՛ խոտհարքեր, եկել, ասում են՝ դրանք մերն են։ Մինչև հիմա անասուններին արածեցնելու տեղ չկա, կապի տակ են անասունները։ 250 հա տարածքը իրենց վերահսկողության տակ է, ո՛չ իրենք են օգտագործում, մշակում, ո՛չ մենք։ Գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցիներով, նմանվել է թերակղզու։ Ցանկացած պահի, Աստված չանի, բայց երբ ուզեն, կարող են շրջափակել ու վերցնել գյուղը։ Մի ճանապահ կա գյուղից դուրս եկող, դա էլ իրենց նշանառության տակ է, դիտակետը սարի գլխին է ուղիղ՝ 500-600 մ հեռավորության վրա, օդային հեռավորությամբ ավելի քիչ։ Գյուղում մի տարածք ունենք, որ կոչել ենք «4-րդ բրիգադ»՝ դեռ խորհրդային ժամանակների սկսած, ասում են՝ դա էլ է մերը, չգիտեմ՝ ինչ կլինի»։
Խոզնավարի նախկին համայքնապետը անդրադարձավ նաև Տաթև-Աղվանի ճանապարհին՝ նշելով, որ այն իրեն չի արդարացնում, քանի որ ճանապարհը նեղ է և բազմաթիվ դժվարություններ են առաջանում։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Роберту Кочаряну запретили выезд из Армении
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины