Գյումրիում կրակոցներ են հնչել
Ապրիլի 3-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի խանութներից մեկի մոտ ավտոմատից կրակում են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը սուպերմարկետի մոտ հայտնաբերել է իրար բախված «Մերսեդես» մակնիշի երկու մեքենա, իսկ վիճաբանության մասնակիցներ չեն հայտնաբերվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.30-ի սահմաններում նախկինում դատված 42-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով Գյումրիի Հալաբյան փողոցում որսորդական հրացանից կրակել է 42-ամյա համաքաղաքացու «Նիսան Մարչ» մակնիշի մեքենայի վրա և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա, որսորդական կարճեցված փողով և խզակոթով, 16 մմ տրամաչափի հրացանով հանդերձ, հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Հրազենն առգրավվել է, տղամարդը ձերբակալվել է:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վարդ Բաղ 4-րդ թաղամասի 1-ին միկրոշրջանում հայտնաբերվել է նաև «Նիսան Մարչ» ավտոմեքենան՝ կրակոցներից վնասվածքների հետքերով: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող տարածք: Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




















В ОП предложили повысить размер материнского капитала
Ограничения на полеты сняты в аэропорту Ижевска
В «Совете матерей» предложили исключить декретные из подсчета нуждаемости
Песков заявил о продолжении контактов с США по урегулированию на Украине
С начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человек
В ГД предложили отказаться от понятых при проверке водителей на опьянение
Эксперт предупредил россиян о рисках кражи данных при использовании VPN
Три человека погибли при пожаре в жилом доме в Астрахани
Зеленский заявил о якобы обращении США за помощью в защите баз от атак Ирана
Наступление ВС РФ на Запорожье 26 марта: сгоревшая колонна, куча трупов