Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը չկալանավորվեց
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը չկալանավորվեց, այս մասին ֆեյսբուքյան իրենց էջերում տեղեկացնում է Իրինա Յոլյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը։
Իրինա Յոլյանը մեղադրվում է առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):