Գորիս-Կապան ճանապարհին որևէ անցակետ չի տեղակայվել
Գորիս-Կապան ճանապարհին որևէ անցակետ չի տեղակայվել։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Արման Մարալչյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե Գորիս-Կապան ճանապարհին տեղակայվել է ռուս-ադրբեջանական անցակետ։
«Որևէ անցակետ տեղակայված չէ։ Ճանապարհը բացվել է, երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- հայտնեց գնդապետ Արման Մարալչյանը։