Գործարկվելու է բնակավայրի շչակը. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12։00-ին, Բերդ համայնքի Վերին Ծաղկավան բնակավայրում Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անցկացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։
Գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը:
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ: