Գործարկվելու է համայնքում առկա շչակը․ ԱԻՆ
Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հայտարարության մեջ: