Գործընկերներս հաղորդում են մոտ 30 զոհվածների մասին․ Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանի գրառումը․ «Ղազախստանն ավելի քան 8 ժամ անջատված է ինտերնետից։ Այդ երկրում արդեն հինգ օր է մասսայական անկարգություններ են, որոնք սկսվեցին գազի գնի երկակի թանկացման պատճառի հողի վրա և հետո վերածվեցին հին ռեժիմին, այսինքն Նուրսուլթան Նազարբաևին, իշխանությունից հեռացնելու պահանջների։
Ռուսալեզու գործընկերներս նորությունները հաղորդում են հեռախոսով։ Ըստ նրանց հեռախոսակապն էլ անջատված էր բավականին երկար ժամանակ։ Հայտնվելով տեղեկատվական վակուումի մեջ, լրագրողները փորձում են ինֆորմացիան իմանալ զանգելով այլ քաղաքներում, բնակավայրերում գտնվող իրենց գործընկերներին։
Ըստ նրանց՝ դեռ չկա հումանիտար աղետ, սնունդ վաճառվում է, բայց ոչ մի բանկ չի աշխատում։ Ամենադաժան ռազմական գործողությունները, ըստ նրանց եղել են Ալմաաթիում։ Նաև գործընկերներս հաղորդում են մոտ երեսուն զոհվածների մասին։ Թեպետ այդ թիվը ճշտված չէ։ Այս ամենի հանրագումարում, ռուսալեզու լրատվականների մեկնաբանությունների բաժնում, օգտատերերը ՀԱՊԿ-ին են մեղադրում Ղազախստանի ներքին գործերին խառնվելու համար և անմիջական Ռուսաստանին անվանում հավանական օկուպանտ։
Եվ վերջում հավելեմ, որ, ինչպես որ դա եղել է գրեթե բոլոր հետսովետական երկրներում, որտեղ մասսայական ընդվզում է տեղի ունեցել, ուղիղ եթերներ են հեռարձակում հիմնականում «Ազատիկ», այսինքն իրենց լեզվով «Ազատություն» հեռուստառադիոկայանը և դրա կցորդ լրատվականը «Նաստոյաշեե վրեմյա», կոչված ԶԼՄ-ն»։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги