Գվատեմալայում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Գվատեմալայում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է Insivumeh հրաբխագիտության, օդերեւութաբանության եւ հիդրոլոգիայի ազգային ինստիտուտը։
Ինստիտուտի Twitter-ում ասվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 01։12-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մասատենանգո քաղաքից 54 կիլոմետր եւ Էսկուինտլա քաղաքից 84 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 36 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։