Գրիգոր Դանիելյանն արտասվել է եթերում. Մայրական քնքշանքի պակաս շատ եմ զգացել
Դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը Liferoom-ի շրջանակներում խոսել է մանկության, ֆինանսական խնդիրների, ծնողներին կորցնելու մասին:
Գրիգորը խոստովանել է, որ ԲՈՒՀ ընդունվելիս հայրը նրան ասել էր, որ եթե անվճար չընդունվի, ինքը չի կարողանալու վճարել նրա ուսման վարձը: Գրիգորի խոսքով՝ դա լսելուց հետո անմիջապես գնացել էր սենյակ եւ սկսել պարապել, արդյունքում՝ ընդունվել էր անվճար հիմունքներով:
Ուսանողական տարիներին էլ Գրիգորն ուներ ֆինանսական խնդիրներ, սակայն երբեւէ չի նեղսրտել:
«Չեմ բարդույթավորվել, երբ օրինակ՝ ունեցել եմ 1000 դրամ, իսկ ընկերներս ունեցել են 20.000 իրենց գրպանում: Ավելին՝ ասել եմ, որ այդքան ունեմ եւ չեմ կարող ավել ունենալ այդ պահին»:
Գրիգորը խոսքով՝ միշտ սիրել է աշխատել եւ դա արել է դեռ ուսանողական տարիքից: Իսկ առաջին կուրսում նաեւ խաղային սարքի համադ կոպեկներ էր վաճառում, ստանում էր օրական 1600 դրամ: Ըստ Գրիգորի՝ կարեւորը, որ 1000 դրամը տաներ տուն:
Գրիգորն անդրադարձել է նաեւ հոր կորստին՝ նշելով, որ երբ 5 տարի առաջ իմացան հոր հիվանդության մասին, հանկարծակիի եկան, այնուհետեւ տարիներ պայքարում էին հիվանդության դեմ:
«Մայրս էլ 1990-ին այրան նույն հիվանդությունից էր մահացել: Ամեն ինչ անում էինք հորս առողջությունը վերականգնելու համար, սակայն կային նաեւ այլեւ հիվանդություններ: Ոսկրածուծի փոխպատվաստում պետք էի անեինք… Պատրաատ էինք, սակայն … Իսպանիայում էր բուժում ստանում, հույս կար, բայց եղավ այն, ինչ եղավ»:
Գրիգորի չի կարողացել զսպել արցունքները:
Խոսելով մայրիկի կորստի մասին՝ Գրիգորը նշել է, որ աղոտ է հիշում նրան, քանի որ ընդամենը 6 տարեկան էր: Ըստ Գրիգորի՝ ծանր կորուստ էր, սակայն հայրական տատիկի պնդմամբ՝ հայրն ամուսնացավ երկրորդ անգամ: Գրիգորը խոստովանել է, հայրը եւ խորթ մայր հատուկ երեխա չէին ունենում, որպեսզի տարբերություն չդրվեր: Դերասանի խոսքով՝ մայրական քնքշանքի պակաս շատ է զգացել»:




















Каждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме
«Новое унижение»: на Кипре оценили перспективы встречи Зеленского и Трампа
ПВО в Ленобласти сбила 36 беспилотников ВСУ
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-Йорке
Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»
Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович
Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки
...
Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму
Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью