Եթե ադրբեջանցիները կրակ բացեն՝ ռուսական կողմը հենց այդ դեպքում արդեն կխառնվի ու կանցնի գործի
Արցախի Խրամորթ գյուղում բնակավայրի մոտակայքում տեղակայված Ադրբեջանի օկուպցիոն ուժերը բարձրախոսով ահաբեկում են բնակիչներին՝ նրանց հայերեն դիմելով, որ լքեն տարածքը՝ այլապես նրանք ստիպված են լինելու կրակ բացել նրանց ուղղությամբ:
ArmDaily.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի տեղահանվածների ու անվտանգային հարցերով խորհրդական Վահան Բադասյանն ասաց, որ մոտավորապես մեկ շաբաթ առաջ էլ էին ադրբեջանցի զինվորակաները նման բան արել և որակեց դա ահաբեկում:
«Ռուսական կողմը չի կարող դրան արձագանքել, մենք չենք կարող կրակել ու ռուպերով խոսողին խփել՝ չենք կարող պարզապես: Այդ հնարավորությունը ունենք, բայց ճիշտ չի լինի: Հիմա այդպես իրենք մեր ներվերի վրա են խաղում և առաջին օրը, երկրորդ, երրորդ օրերը վատ էր, բայց հիմա մարդիկ արդեն սովորել են ու բանի տեղ չեն դնում»,-ասաց Բադասյանը:
Մեր հարցին, եթե հանկարծ խոսքից գործի անցնեն՝ հատկապես օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից, ասաց, որ չեն կարող:
«Եթե կրակեն մեր վրա՝ մենք էլ կկրակենք, ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա եթե ադրբեջանցիները կրակ բացեն՝ ռուսական կողմը հենց այդ դեպքում արդեն կխառնվի ու կանցնի գործի, մինչև իրենք սկսեն գործել՝ մենք կխփենք: Եթե գան՝ մեք կխփենք, հիմա իրենք խոսում են, ընդամենը խոսում են, ուզում են ճնշում բանեցնել: Տները մոտիկ են, ինչ կարողանում են՝ անում են»,-ասաց Բադասյանը:
ԱՀ նախագահի տեղահանվածների ու անվանգային հարցերով խորհրդականն ասաց, որ մարդիկ առաջին օրը վախեցել էին, բայց հիմա արդեն սովորական է դարձել:
«Արդեն երեխաները ուշադրություն չեն դարձնում, մեծերն էլ ուշադրություն չեն դարձնում, մարդիկ հանգիստ աշխատում են իրենց այգիներում: Սա նաև հոգեբանական պատերազմ է, իրենք այսպես են անում, որ մեզ համար անտանելի դառնա՝ թողնենք գնանք: Պետք է թշնամին իմանա, որ այս ճանապարհով ինքը չի կարող հաջողել, որոշ ժամանակ անց կդադարեն այս գործողությունից: Պետք է մենք իրենց ցույց տանք, որ իրենց նմանատիպ քայլերը չեն հաջողելու»,- շեշտեց Բադասյանը:




















Атаки ВСУ на Россию: какие регионы оказались в опасности ночью 19 декабря
Творожные плетенки с яблоком — праздничная выпечка без хлопот: радуют глаз и желудок
Россиян предостерегли от готовки в алюминиевой посуде
Нутрициолог рассказала, почему люди набирают лишний вес в праздники
Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»
Французский режиссер Кристиан де Шалонж скончался в возрасте 88 лет
Синоптики спрогнозировали морозы до -40 градусов в нескольких регионах России
Депутат ответил, как скоро россияне могут навсегда попрощаться с WhatsApp
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
В Кремле заявили о подготовке контактов с США по урегулированию на Украине