Եղանակը Հայաստանում. շոգը կտրուկ կնվազի
Հայաստանի մարզերի մեծ մասում հուլիսի 28-ին, գերազանցապես գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 18/20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +22+24, վաղը ցերեկը՝ +29+31։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+24,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+24,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +27+29,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+24,
Լոռիում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +18+23,
Տավուշում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+24,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +28+31,
Արարատում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +30+33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+24,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +28+31,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+25,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +27+31։




















Алиев не ждет выборов, он требует сейчас: «Паст»
Анастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в Уфе
Следующей власти придется начинать все с нуля: «Паст»
Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»
Сильнейшую вспышку зафиксировали на Солнце
Мэр Москвы сообщил о ликвидации еще одного БПЛА на подлете к столице
От бутербродов с икрой отказалась! Готовлю бриоши с красной рыбой и укропным кремом — изысканно и пр...
Путин отметил приверженность России всем закрепленным в уставе ООН принципам
Трамп сообщил о своем разочаровании в Зеленском
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...