Ես ընդունակ եմ ամեն ինչի. Օքսի Ավդալյանի սկանդալային խոստովանությունը (տեսանյութ)
Օրերս երգչուհին ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան էր կազմակերպել, հետեւորդներից մեկը հարցրել էր նրան՝ արդյո՞ք ընդունակ է դավաճանության:
Օքսին անկեղծորեն խոստովանել էր, որ շատ բաների է ընդունակ, սակայն նաեւ շատ սկզբունքային է:
«Անկե՞ղծ: Ես ընդունակ եմ ամեն ինչի, իսկապես ամեն ինչի, սակայն ես շատ սկզբունքային եմ. իմ կյանքում կա մեկ սկզբունք: Ես կսիրեմ մեկ անգամ, նույնիսկ եթե բաժանվեմ այդ միակից, երկրորդ մեկն իմ կյանքում չի լինի: Հետեւաբար, ես չեմ դավաճանի, քանի որ աշխարհն էլ շուռ գա, երկրորդ մեկն իմ կյանքում չի հայտնվի»: