Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Կողմերը հեռախոսազրոույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային թեմաներ՝ շեշտը դնելով Աֆղանստանում տիրող իրավիճակի և միգրացիայի խնդրի վրա։ Խոսել են նաև Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին պաշտպանության և անվտանգության ոլորտում Եվրամիության PESCO նախագծին Թուրքիայի մասնակցության կարևորությունը: Էրդողանը զրուցակցին տեղեկացրել է, որ Անկարան կողմ է «Աֆղանստանում սահուն անցումային շրջան» ապահովելուն: Նա զգուշացրել է, որ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու դեպքում Աֆղանստանից «միգրացիոն ճնշումը» էլ ավելի լայն տարածում կստանա, ինչը լուրջ մարտահրավեր կդառնա շահագրգիռ բոլոր երկրների համար: Թուրքիայի նախագահը ԵՄ-ին կոչ է արել օգնություն ցուցաբերել ինչպես Աֆղանստանում, այնպես էլ հարևան երկրներում, առաջին հերթին ՝ Իրանում ապրող աֆղաններին: Նա ընդգծել է, որ Թուրքիան, որն այժմ իր տարածքում ընդունում է 5 միլիոն փախստականի, ի վիճակի չէ իր վրա վերցնել միգրացիոն լրացուցիչ բեռը:




















Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью
Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-Йорке
Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией
Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу
Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
Что произошло за ночь 8 июля. Главное
Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко
Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем