Երբ դուռը բացում ես, բայց դուրս գալու տեղ չկա. լուսանկար Աշոցքից
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ողջ տարածքում տեղացող առատ ձյան հետևանքով մի շարք բնակավայրեր տանող ավտոճանապարհները արգելափակվել են:
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինհի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր էջում հրապարակել է նոր լուսանկար, այս անգամ Շիրակի մարզից՝ Աշոցքից:
Նկարից կարելի է ենթադրել, որ ձյան ծածկի բարձրությունը գերազանցում է 1 մետրը։