Երեք երկրաշարժ. Հայաստանում սեյսմիկ ակտիվություն է նկատվում
Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2021 թ. սեպտեմբերի 2-8-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ։
Սեպտեմբերի 3-ին երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևեք՝ 2-3 բալ ուժգնությամբ և Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Սարագյուղ, Զույգաղբյուր, Ամասիա, Աշոցք, Թավշուտ, Բավրա և Լոռու մարզի Շիրակամուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Սեպտեմբերի 5-ին, Հայաստանում՝ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ.
Սեպտեմբերի 4-ին՝ Թուրքիա-Իրան սահմանային գոտում, Սարայ քաղաքից 25 կմ հարավ՝ 4-5 բալ ուժգնությամբ:
Սեպտեմբերի 6-ին՝ Իրանում, Խոյ քաղաքից 45 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ և 34 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ:
Սեպտեմբերի 7-ին՝ Իրան-Թուրքիա սահմանային գոտում, Սալմաս քաղաքից 46 կմ հյուսիս-արևմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ՝ տեղեկացնում է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը:




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Роберту Кочаряну запретили выезд из Армении
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Столичные нейрохирурги спасли пациентку со стенозом позвоночника
Здание Киево-Печерской лавры было повреждено зенитной ракетой Patriot