Երիտասարդ չեմպիոնն անզգուշաբար կրակել է ինքն իրեն և մահացել
Իտալիայում պատանիների շրջանում կավե թիրախ կրակելու բազմակի չեմպիոն Քրիստիան Գիլին որսի ժամանակ անզգուշաբար կրակել է ինքն իրեն և մահացել, տեղեկացնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ մարզիկը 19 տարեկան էր: Նա ընկերների հետ որս անելիս է եղել Տոսկանայի անտառում: Երբ կռացել է՝ վերցնելու հրացանը, պատահաբար կրակել է իր որովայնին։
Գիլին շտապ հոսպիտալացրել են։ Նա վիրահատվել է, կյանքը փրկել չի հաջողվել: