Երկրաշարժ է գրանցվել
Վրաստանի հարավային Քվեմո Քարթլի մարզում՝ Հայաստանի հետ սահմանի մոտակայքում, օգոստոսի 25-ի երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Regnum.ru գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի մամուլի ծառայությանը։
Տարերային աղետի ուժգնությունը կազմել է 3.4 մագնիտուդ:
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 09:31-ին (համընկնում է երևանյան ժամանակի հետ): Էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի հարևանությամբ՝ Նինոծմինդա քաղաքից 25 և Թբիլիսիից 150 կմ հեռավորությամբ: Տուժածների մասին տեղեկություն չկա: