Երևանի 5 վարչական շրջաններում 14 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 10-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Դավթաշեն վարչական շրջանի՝ Հույսի ավան թաղամասի, Դավթաշեն թաղամասի 1-10, Սասնա Ծռեր փողոցների, «Արմենիա» հեռուստաընկերության,
Աջափնյակ վարչական շրջանի՝ Շիրազի, Մազմանյան, Պարսեղովի, Կարապետյան, Ռուստամյան, Մելքումով փողոցների, Ֆուչիկի փողոցի՝ իր նրբանցքներով, Մարգարյան փողոցի՝ իր նրբանցքներով, Բաշինջաղյան 159-191 կենտ և 178-186 զույգ համարների, Բաշինջաղյան 6, 190, 194 համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Հալաբյան 41-65 համարների,
Կենտրոն վարչական շրջանի՝ Հերացի և Այգեստան թաղամասի 9-11 փողոցների, Մյասնիկյան 1-4, Աբովյան 54, 56, 58, 60 համարների, Չարենցի 1-ին նրբանցքի, «Մխիթար Հերացի» բժշկական համալսարանի և 1-ին համալսարանական հիվանդանոցի,
Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների, Օստրովսկու, Չեռնիշևսկու, Սարի-Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի 10-25 համարների և նրբանցքի, Խորենացու 146-231 համարների և 4-րդ նրբանցքի, Սասունցի Դավթի 70/1, 70/2, 70/3 համարների,
Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի 10 և Ն. Զարյան 73/1 համարների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Роберту Кочаряну запретили выезд из Армении
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Распад и дискредитация всех институтов: «Паст»