Երևանում հացատանը 64-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել
Մարտի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան 17 հասցեում գործող հացատանը դի կա։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հացատանը հանկարծամահ է եղել Երևանի բնակիչ՝ 64-ամյա Զոհրաբ Հ-ն։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։