Երևանում վթարվել է Ջալալ Հարությունյանի Toyota Land Cruiser մեքենան
Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota Land Cruiser և Nissan March Teana մանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Nissan-ը հարվածել է ծառին:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գրիգոր Ղազարյան ու Կոլյա Հարությունյանը: Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը սպասարկում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանին, իսկ վթարի մեղավորը՝ նախնական տեղեկություններով, Nissan-ն է եղել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի




















В ОП предложили повысить размер материнского капитала
Ограничения на полеты сняты в аэропорту Ижевска
В «Совете матерей» предложили исключить декретные из подсчета нуждаемости
Песков заявил о продолжении контактов с США по урегулированию на Украине
С начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человек
В ГД предложили отказаться от понятых при проверке водителей на опьянение
Эксперт предупредил россиян о рисках кражи данных при использовании VPN
Три человека погибли при пожаре в жилом доме в Астрахани
Зеленский заявил о якобы обращении США за помощью в защите баз от атак Ирана
Наступление ВС РФ на Запорожье 26 марта: сгоревшая колонна, куча трупов