Երևանում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ
Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո՝ փլուզում։
Shamshyan.com-ը հաղորդում է, որ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ժամանել են են նաև հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատից;
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տունն ամբողջովին փլուզված է, և փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերաիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Թե ինչից է տեղի ունեցել պայթյունը, պարզվում է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և տան սեփականատիրոջ ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ տունը, որտեղ որ տեղի է ունեցել պայթյուն-փլուզումը, գազաֆիկացված չի, «երևի գազի բալոնից է առաջացել պայթյունը»:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ