Երևանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ Արարատյան փողոցում գտնվող փակ բաժնետիրական ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով 2022թ. մարտի 2-ին, ժամը 18:50-ին հիշյալ ընկերության անվտանգության պետն ահազանգել է ՀՀ ոստիկանություն և տեղեկացրել, որ ընկերության աշխատակիցներից մեկը ոչ սթափ վիճակում հարվածել է անվտանգության աշխատակիցներից մեկին, ապա վնասել է վարչական շենքի մուտքի դուռը և նռնակը ձեռքին սպառնում է ինքնասպան լինել:
Նույն օրը՝ ժամը 20:05-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի ոսկորների փակ կոտրվածք և դեմքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արարատյան փողոցում:
Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ընկերության աշխատակիցն իր մոտ ապօրինի պահվող «Ֆ1» տեսակի նռնակով ներս է մտել ընկերության տարածք, այնուհետև վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ, որից հետո կոտրելով ընկերության գրասենյակի մուտքի դուռը և բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի հողմապակին՝ սպառնացել է իրեն պայթեցնել: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս իր ձեռքի նռնակը նետել է տարածքից դուրս, որը պայթել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, մեկ հատ մետաղյա պնդօղակ՝ իր մետաղյա ելուստով, ինչպես նաև ընկերության տարածքից դուրս մոտ 50 սմ տրամագծով պայթյունի կոնաձև օջախ: Հարցաքննվել են ընկերության մի խումբ աշխատակիցներ:
Նույն օրը հիշյալ ընկերության 32-ամյա աշխատակիցը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ