Զելենսկին Կիևից տեսաուղերձ է հղել. տեսանյութ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել, որում հայտարարել է, որ Ուկրաինան չի դադարի պաշտպանվել ռուս ագրեսորից։ Այս կապակցությամբ նա հորդորել է համաքաղաքացիներին չհավատալ քարոզչական ֆեյքերին։
«Բարի լույս, ուկրաինացիներ, հիմա ցանցում շատ կեղծ տեղեկություններ են հայտնվել, թե իբր ես կոչ եմ անում մեր բանակին վայր դնել զենքերը, և տարհանում է ընթանում: Ես այստեղ եմ, մենք զենքը վայր չենք դնի: Պաշտպանելու ենք մեր պետությունը, քանի որ մեր զենքը մեր ճշմարտությունն է: Սա մեր հողն է, մեր երկիրն է, մեր երեխաները, և մենք կպաշտպանենք այդ ամենը», ասել է Զելենսկին։