Զելենսկին նոր կոչով է դիմել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխարհի բոլոր երկրներին և ընկերություններին կոչ է արել դադարեցնել առևտուրը Ռուսաստանի հետ՝ այդ երկրի սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին։ Այս մասին ասվում է Զելենսկիի Twitter-ի էջում։
«Ուկրաինայի դեմ այս պատերազմի գինը Ռուսաստանի համար պետք է չափազանց ցավոտ լինի: Այս ճնշումն առաջադրանք է բոլոր ուկրաինացիների համար՝ տանը և արտերկրում, ինչպես նաև մեր երկրի բոլոր ընկերների և գործընկերների համար։ Աշխարհում բոլորը պետք է բարոյական դիրքորոշում ունենան: Ոչ միայն պետությունը, այլև ընկերությունները։ Ռուսաստանի հետ ամբողջ առևտուրը պետք է դադարեցվի, որպեսզի այն չկարողանա հովանավորել մեր երեխաների սպանությունը։ Աշխարհի ուկրաինացիներ, կապվեք քաղաքական գործիչների հետ, խոսեք լրագրողների հետ, ճնշում գործադրեք բիզնեսի վրա, որպեսզի հեռանան ռուսական շուկայից։ Որպեսզի նրանց դոլարներն ու եվրոները չվճարվեն մեր արյան համար»,-գրել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:




















Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В России появился ГОСТ на кемпинги
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard