Զովունի գյուղում կախված հայտնաբերված 14-ամյա տղայի գրպանում ձեռագիր գրված նամակ է եղել
2021թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 12:15-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի տներից մեկում 14 տարեկան տղա երեխա կա կախված: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ տան տանիքում՝ ձգումներ կատարելու համար նախատեսված մետաղյա ձողից սպորտային համազգեստի գոտիով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 2007թ. ծնված անչափահաս պատանին, որի դին դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տանիքում՝ գետնին պառկած վիճակում:
Դիակի արտաքին զննությամբ, պարանոցի հատվածում հայտնաբերվել է ճմլման ակոս, իսկ գրպանից՝ ձեռագիր գրված նամակ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Врач объяснил, нужна ли электрическая зубная щетка
Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значитель...
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
Принесет ли президент извинения? «Паст»
Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»
Маск пообещал защитить любого, кто расскажет правду об Эпштейне
Суд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраля
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
В Баку ученик лицея выстрелил в учителя из охотничьего ружья
Дело выносившей решения из санатория в Сочи судьи рассмотрели в тамбовском суде