Ըստ իմ աղբյուրների՝ ունենք 30 գերեվարված զինվոր. Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ բոլորս շունչներս պահած սպասում էինք Բաքվից Երեւան եկող Մուրատովի ինքնաթիռին։ Մայրերից շատերը վստահ էին, որ իրենց գերեվարված որդիներին է բերելու Մուրատովը։ Մուրատովը բերեց մեկ հայ զինվորի դի։
Նույն այդ ժամին խորհրդարանական մեծամասնության որոշ «ռագատկաներ» որոշել էին «աձին նա աձին» Ռուսաստանի հետ «բլիժնի բոյ» մտնել եւ ԱԺ սյունազարդ դահլիճից ծորում էին՝ «անվտանգության բարձիկները իրենք պետք է ապացուցեն՝ բարձի՞կ են, թե՞ ծակած փուչիկ։
Անհրաժեշտության դեպքում նոր դաշնակիցներ կգտնենք։ Ժամանակն է եկել, որպեսզի տանք մեր դաշնակիցների գնահատականը»։ Իհարկե, ոչ մեկի հերոսական դուխը այդպես էլ չհերիքեց տալ մեր ռազմավական դաշնակցի գնահատականը, բայց սույն հերոսական մռնչյունների արանքում մենք էդպես էլ չլսեցինք որեւէ հոդաբաշխ պաշտոնական խոսք, թե իրականում քանի՞ զոհված եւ քանի՞ գերեվարված զինվոր ունենք Սյունիքի վերջին մարտերի արդյունքում։
Եւ քանի որ յուրաքանչյուրս արդեն սովորել ենք առավել հավաստի տեղեկություններ ստանալ մեր աղբյուրներից, ահա ուրեմն, իմ աղբյուրները վստահեցնում են, որ հենց այս պահին մենք ունենք 30 գերեվարված զինվոր, որոնց թվում են նաեւ անհետ համարվողները։
Հուսամ, պաշտոնական կառույցները առանց արծրունաբանության՝ կանդրադառնան այս խնդրին։
Ադրբեջանական սոցիալական ալիքները ողողված են մեր զինվորներին նվաստացնեող սարսափելի տեսարաններով ու դրանք տեսնում են նաեւ զինվորների մայրերը, երեխաները, կանայք։
Վատ չէր լինի նաեւ, որ հայ ժողովրդի դարավոր պատմության ամենահաջողված պաշտպանության նախարարը գոնե այսօր, կրակի դադարից մեկ օր անց՝ ասելիք կունենար այդ մայրերին»։




















На Украине заговорили о снижении мобилизационного возраста
«Всех отправили куда только можно»: Сидоренко о Бублике и Медведеве
Цветет красивее магнолии: кустарник для дачи с чудным цветением и съедобными плодами
Посол РФ заявил о стратегической угрозе из-за усиления «ядерного зонтика» Европы
Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут с...
В Госдуме озвучили, когда россиянам можно не платить за капремонт
Четыре украинских БПЛА попытались атаковать Москву
Захарова заявила о неприятии навязывания гражданства США детям сотрудников из РФ
Силы ПВО уничтожили 347 украинских БПЛА в небе над территорией России за ночь
Эстафета по Садовому кольцу пройдет в Москве в 90-й раз