ԹԵՍՏ, որը բացահայտում է անձի թաքնված կողմերը։ Ո՞ր բնապատկերն է առավել հաճելին
Հոգեբանական թեստերը բազմաթիվ են։ Մասնագետների կարծիքով դրանցից ամենահետաքրքրականներն են համարվում՝ վիզուալները, որովհետև դրանք ակտիվորեն գործի են դնում մեր ասոցիատիվ շարքը։

Ձեր առջև գիշերային ծովային 4 տեսարան է։ Դրանք շատ նման են իրար, բայց տարբերվում են ալիքների գծերով և լուսնի դիրքով։ Ուշադիր նայեք 4 քարտերին և որոշեք, թե որն է ձեր աչքին առավել հաճելի, միգուցե հանգստացնող։ Ընտրեցի՞ք։ Այդ դեպքում կարդացեք արդյունքերը։
Քարտ 1

Եթե դուք ընտրել եք առաջին քարտը, ապա դուք շատ ստեղծագործ մարդ եք։ Ձեր երազանքներն ու պլանները մասշտաբային են։ Շատ հավանական է, որ դուք ունեք կամ ուզում եք ունենալ սեփական բիզնես։ Դրա համար ի ծնե շնորհ ունեք։ Ընկերության և սիրո մեջ առավել շատ գնահատում եք կայունությունն ու ամրությունը։ Ձեզ համար եթե ընկեր, ապա ընդմիշտ, եթե սեր՝ ապա ամբողջ կյանքի համար։
Քարտ 2

Դուք ուժեղ անձնավորություն եք, բայց զգացմունքները ձեզ մոտ գերակայում են խելքի վրա։ Դուք ձեր մեջ մշակում եք երջանկության զգացողությունը և տալիս եք այն ուրիշներին։ Դուք, որպես օրենք, չեք դավաճանում ձեր սովորություններին, եթե նույնիսկ ինչ-որ պահին դրանք դառնում են անպետք և ոչ ակտուալ։
Քարտ 3

Եթե ընտրել եք երրորդ քարտը՝ ապա դուք ի ծնե ինտելեկտուալ եք և հռետոր։ Ձեզ դուր է գալիս փորձել սեփական մտքի ամրությունն ու ճկունությունը, լուծել դժվար խնդիրներ։ Ի ծնե ձեր մոտ լավ է զարգացած ինտուիցիան, որը ոչ մեկ անգամ է օգնել ձեզ դուրս գալ դժվար իրավիճակներից։ Ընկերներ ունեք, սակայն գերադասում եք պրոբլեմներն ու ընդհանրապես ամեն ինչ միայնակ անել։ Հաճախ նախանձում եք ուրիշների տաղանդին ու հաջողությանը։
Քարտ 4

Դուք խաղաղ, ոչ կոնֆլիկտային և համբերատար մարդ եք։ Գրեթե ամեն ինչ այս կյանքում ընդունում եք հանգիստ սրտով։ Մնացած ամեն ինչում դուք էներգիայով լեցուն եք, սիրում եք կյանքը և դեմ չեք ժամանացի էքստրեմալ տարբերակներին։ Բայց երբեմն հոգնում եք դրանից և այն ամենը ինչ ձեզ պետք է՝ երեկո միայնության մեջ, որպեսզի մտքերը կարգի բերեք։




















Внешнюю сторону Садового кольца закроют 16 мая из-за мотофестиваля
Силы ПВО уничтожили 347 украинских БПЛА в небе над территорией России за ночь
Москвичей предупредили о грозе, граде и сильном ветре в ближайшее время
Беру сливки и шоколад — к чаю подаю нежные домашние трюфели «Ромовая баба». Пальчики оближешь
Мирошник сообщил о преднамеренной атаке ВСУ на машины с красным крестом
Петуния и бархатцы отдыхают: это чудо цветет яркими ромашками с мая до октября
Стрельба произошла в школе на Кубани
В Красноярском крае ввели особый противопожарный режим
Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»
«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»