Թանկացել է պանիրը, միսը, կարտոֆիլը․ որոշ սննդամթերքների գինն էժանացել է
2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 11.4% գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.1% գնանկում:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2022թ. փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.6-0.1%-ով, իսկ 2-ում (այդ թվում մայրաքաղաքում) գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ձվի գինը 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ նվազել է 1.0%-ով, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 11.0%-ով:
2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է կարագի 7.8% գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 18.2% գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնանկում:
Պանրի գինը 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ աճել է 17.2%-ով, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 1.8%-ով:
2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թռչնամսի, գառան, տավարի, խոզի մսերի՝ համապատասխանաբար 6.8%, 7.6%, 8.0% և 31.8%, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.3%, 0.8%, 3.7% և 1.4% գնաճ:
Թարմ կաղամբի գինը 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ աճել է 3.8 անգամ, իսկ 2022թ. հունվարի համեմատ արձանագրվել է 5.6% գնանկում:
2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի 71.4%, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 8.3% գնաճ:
2022թ. փետրվարին հունվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 1.95%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.1% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.18 տոկոսային կետով:




















В США пропавшую мать и двоих детей нашли закопанными в лесу
Стало известно о мошеннической схеме с блокировкой iPhone через Telegram
Российские спортсмены с флагом прошли на закрытии Паралимпиады
Не благородный напиток, а отрава: нарколог раскрыла всю правду о вине
В ДНР пообещали дополнительно наградить Героя России
Госдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по Ирану
Силы ПВО за два часа сбили 10 украинских БПЛА над регионами России
Стало известно, кому может грозить уголовная ответственность за VPN
Фигуранта дела о похищении 9-летней девочки нашли мертвым в СИЗО
Сеть Zenden получила с начала года 20 исков от собственников ТЦ