Թբիլիսիի Գլդանի թաղամասի բնակարաններից մեկում մահացած են գտել ընտանիքի 5 անդամների
Ըստ «Թբիլիսի Էներջի» ընկերության՝ Գլդանիում, բնակարաններից մեկում երեք երեխա և երկու մեծահասակ է մահացել, իսկ բնակարան մտնելիս փրկարարները գազօջախի ջեռոցը հայտնաբերել են վառված և բաց։ Հաղորդում է 1tv.ge-ն։
Ընկերությունում հայտարարել են, որ գազօջախի և ջեռոցի օգտագործումը ջեռուցման համար կտրականապես արգելված է։
«Դժբախտ պատահար է տեղի ունեցել Գլդանիի 2 միկրոշրջանում, բնակարաններից մեկում երեք երեխա և երկու չափահաս է մահացել: Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների խոսքով, բնակարան մտնելիս գազօջախի ջեռոցը հայտնաբերել են բաց ու վառված։
Անվտանգության նորմերից ելնելով, գազօջախի և ջեռոցի օգտագործումը ջեռուցման համար կտրականապես արգելված է։ Նման դեպքում բնակարանում կուտակվում է CO, որը վտանգավոր է կյանքի համար։
Մեր մասնագետների կողմից նախնական զննությամբ վարկած ունենք, որ վթարի պատճառ է դարձել հենց այս հանգամանքը։
Այս փուլում կատարվում է հետաքննություն, որի ավարտից հետո կիմանանք միջադեպի ստույգ պատճառները։
Խնդրում ենք մի վտանգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքը, մի օգտագործեք արգելված տեխնիկա և գազօջախներ ջեռուցման համար։
Հետևեք անվտանգության կանոններին»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։




















Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В России появился ГОСТ на кемпинги
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard