Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Առնվազն վեց մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել հինգշաբթի առավոտյան Թուրքիայի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Ինչպես գրում է CNN Türk-ը, միջադեպը գրանցվել է Օսմանիեի աղբի վերամշակման գործարանում։
Պայթյունի պատճառները դեռ պարզված չեն, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: