Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Չորեքշաբթի օրը Թուրքիայի Միջերկրական ծովի ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Ալանիա քաղաքից 85 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 69 կմ խորության վրա։
Ավերածությունների, զոհերի և ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։